Ադրբեջանցի ֆուտբոլիստը հրաժարվել է խաղալ Գրիգորյանի գլխավորությամբ


Ադրբեջանցի ֆուտբոլիստը հրաժարվել է խաղալ Գրիգորյանի գլխավորությամբ
Հունվար 13 21:27 2017

Ադրբեջանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վագիֆ Ջավադովը հայտարարել է, որ հրաժարվել է տեղափոխվել ռուսական «Անժի» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի պատճառով:

«Բավականին լուրջ առաջարկ եմ ստացել «Անժիից», սակայն մերժել եմ ռուսական ակումբին: Չեմ ցանկանում աշխատել այդ մարզչի ղեկավարությամբ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում azerisport-ը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է «Անժին» հունվարի 5-ից: