Շվեյցարիայում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից


Շվեյցարիայում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից
Մարտ 22 20:55 2017

Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում Իտալիայից ժամանող գնացքը դուրս է եկել գծերից. տուժածների թվի մասին առայժմ տեղեկություններ չկան՝ հայտնում է Associated Press-ը:

Գնացքւ Միլանից ուղևորվում էր Բազել: Չորրորդ վագոնը թեքվել է, ինչի արդյունքում գծերից դուրս է եկել ողջ կառախումբը: Վնասվել են նաև էլեկտրահաղորդման լարերը:

Ոստիկանները փորձում են բացահայտել միջադեպի պատճառը: