Մեծ Բրիտանիայի վարչապետին տարհանել են խորհրդարանի տարածքից


Մեծ Բրիտանիայի վարչապետին տարհանել են խորհրդարանի տարածքից
Մարտ 22 20:03 2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տարհանվել է երկրի խորհրդարանի տարածքից, որի մոտակայքում քիչ առաջ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Մեյը` ութ զինված ոստիկանով շրջապատված, դուրս է եկել շենքից և նստել իր համար նախատեսված սև ավտոմքենան: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ շենքի մոտ կրկին կրակոցների ձայներ են հնչել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակոցների պատճառով Համայնքների պալատը դադարեցրել է աշխատանքները:

Ինչպես հաղորդվում էր, ոստիկաններից մեկը դանակով վիրավորում է ստացել, իսկ հարձակվողին վնասազերծել են: