Բրիտանական խորհրդարանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել


Բրիտանական խորհրդարանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել
Մարտ 22 19:34 2017

Կրակոցներ են հնչել Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքի մոտ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով խորհրդարանի աղբյուրին, կառավարության շենքը ցանկապատվել է, իսկ մուտքը փակ է: Նշվում է, որ խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները Համայնքների պալատում:

Գործակալության տվյալներով` միջադեպի հետևանքով 2-12 մարդ է վիրավորվել: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության ուղղաթիռը: Խորհրդարանի բակում բուժօգնություն է ցուցադվում վիրավորներին:

Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել կատարվածը: Դեռ պարզ չէ, թե ով է կրակ բացել: