Ավստրիայում փախստականներին 1000-ական եվրո են առաջարկում հայրենիք վերադառնալու համար


Ավստրիայում փախստականներին 1000-ական եվրո են առաջարկում հայրենիք վերադառնալու համար
Մարտ 22 19:01 2017

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր Է 1000-ական եվրո Է հատկացնել այն առաջին հազար փախստականներին, որոնք կամավոր կորոշեն հանրապետության տարածքը լքել առաջիկա տարիներին: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:

Ընդ որում՝ գումարը կտրամադրվի միայն այն միգրանտներին, որոնց ապաստանի տրամադրման խնդրագրերը քննարկվում են այս տարվա մարտի 15-ից: Նախաձեռնությունը տարածվում Է բացառապես Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ժամանած փախստականների վրա:

Երկրի միգրացիոն ծառայությունում նշում են, որ անցյալ տարի գրեթե 10.7 հազար մարդ Է հեռացել երկրից, նրանցից շուրջ 5.8 հազարը՝ կամավոր:

2016 թվականի արդյունքներով՝ Ավստրիայում փախստականի կարգավիճակի տրամադրման դիմումի քննարկման ընթացակարգին մասնակցել Է թույլատրվել 36 հազար մարդու: