Ոստիկանության Վանաձորի տարոնի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Վանաձորի բնակիչ Սեյրան Մ.-ին՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Մարտի 15-ի երեկոյան Վանաձորի ԲԿ-ից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ֆիդանյանների փողոցից որովայնի ծակած-կտրած վերքով մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել:
Ոստիկանները պարզել են, որ տուժողն ու նրա եղբայրը քաղաքի Նալբանդյան փողոցում վիճել են իրենց ծանոթ Սեյրան Մ.-ի հետ, մարմնական վնասվածքներ հասցրել նրան: Վերջինս էլ վերցրել է դանակն ու բակում դանակահարել եղբայրներից մեկին:
Սեյրան Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: