«Թվիթեր»-ն ամենաշատը գրաքննող երկիրը Թուրքիան է


«Թվիթեր»-ն ամենաշատը գրաքննող երկիրը Թուրքիան է
Մարտ 22 17:04 2017

Թուրքիան աշխարհում առաջատարն է «Թվիթեր» սոցիալական ցանցում օգտատերերի հաշիվները փակելու և արված գրառումները հեռացնելու պահանջով ներկայացված դիմումների քանակով: Աս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-­ն:

«Թվիթեր»­-ի հրապարակած թափանցիկության զեկույցում ասվում է, որ 2016 թվականի հուլիս­դեկտեմբեր ամիսներին Թուրքիան գրառումները հեռացնելու պահանջով ներկայացրել է 3 հազար 76 դիմում, որը կազմում է այդ ժամանակահատվածում ստացված դիմումների 88 տոկոսը:

Դիմումներից 2 հազար 232-­ն արվել են կառավարության, ոստիկանության ու այլ պետական կառույցների կողմից, իսկ 844­-ը կապված են դատական որոշումների հետ:
Բացի այդ, Թուրքիայից եկած դիմումներով պահանջվել է արգելափակել 8 հազար 417 օգտատիրոջ հաշիվ:

Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, Ինդոնեզիան, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան: