Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Մարտ 22 11:21 2017

Մարտի 12-ից 19-ը Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Ասատուրովը կանգնել է պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին:

 74 կգ քաշային կարգում հանդես եկեղ հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում 162.5 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Նշենք, որ 2015 թվականի Ֆինլանդիայի Սալո քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում 83կգ քաշային կարգում սեղմում պառկած վարժությունում մեր մարզիկը 180 կգ արդյունքով կրկին նվաճել էր երկրորդ պատվավոր հորիզոնականը: Սերգեյ Ասատուրովը արդեն 15 տարի է զբաղվում է ուժային եռամարտով և ֆիթնեսով, միջազգային կարգի սպորտի վարպետ է: