Twitter-ը գրեթե 380 հազար հաշիվ է արգելափակել՝ ահաբեկչության հետ կապված


Twitter-ը գրեթե 380 հազար հաշիվ է արգելափակել՝ ահաբեկչության հետ կապված
Մարտ 22 11:11 2017

Twitter սոցիալական ցանցն արգելափակել է մոտ 377 հազար օգտատերի միկրոբլոգները՝ կապված ահաբեկչության քարոզչության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«2016 թ. երկրորդ կիսամյակում 376 հազար 890 հաշիվ է կասեցվել՝ ահաբեկչության քարոզչության հետ կապված խախտումների պատճառով»,- նշվում է սոցցանցի հաշվետվության մեջ: Ընդ որում՝ նման հաշիվների 74%-ը հայտնաբերվել է Twitter-ի սեփական գործիքների շնորհիվ:

Համաձայն զեկույցում ներկայացված հաշվետվության՝ Ռուսաստանը սոցցանցում տարբեր կոնտենտների հեռացման 522 դիմում է ուղարկել՝ այդպիսով զբաղեցնելով երրորդ տեղը Թուրքիայից (3076) եւ Ֆրանսիայից (1334) հետո:



loading...