Նավթի համաշխարհային գները նվազում են


Նավթի համաշխարհային գները նվազում են
Մարտ 22 10:57 2017

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսները նվազել են 0.39%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.05 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.37%-ով եւ հասել 50.77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: