«Փաստ». Միհրան Պողոսյանին հիմա էլ սիրիահայերն են շնորհակալություն հայտնում


«Փաստ». Միհրան Պողոսյանին հիմա էլ սիրիահայերն են շնորհակալություն հայտնում
Մարտ 22 05:21 2017

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում քաղաքական կոնյունկտուրայի շրջանակում իշխանությունը ներեց օֆշորային սկանդալը, այժմ էլ սիրիահայերի շնորհակալություններով է «զարդարում» քարոզարշավը:

Զոհված զինվորների ծնողները չեն մասնակցում նրա քարոզարշավին, փոխարենը «Քեթրին գրուպի» քարոզչական տեսանյութից տեղեկանում ենք, որ բակային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ անպայման գտնվում է մեկը, ով գովերգում է Միհրան Պողոսյանին՝ հավաքվածներին ներկայացնելով նրա մեծ արժանիքները:

Իսկ բակային վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Միհրան Պողոսյանին շնորհակալություն էր հայտնում «Սիրիայի գործարարների միության» նախկին փոխնախագահը՝ շեշտելով, որ Միհրան Պողոսյանը սիրիահայերի համար շատ մեծ բան է արել. «Իրականում շատ բարերար մարդ ա, ուզում ա օգնել բոլորին»:

«Համենայն դեպս ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ»,– ներկաներին ասաց միլիոնատեր, ԴԱՀԿ նախկին պետը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: