Խոհանոցային հմտություններ, որոնց մասին անգամ Ձեր մայրիկը չգիտի


Խոհանոցային հմտություններ, որոնց մասին անգամ Ձեր մայրիկը չգիտի
Մարտ 22 00:55 2017

Ոչ ոք խոհանոցում չի համեմատվի մայրիկի հետ։ Մայրիկի եփած կերակուրներն ամենահամեղն են։ Ինչպես է կանանց հաջողվում ընդամենը մեկ անգամ փորձել կրկնել նույն կերակուրը տանը՝ իսկական հրաշք է։
Ձեզ հնարավորություն է ընձեռնվում բացահայտել խոհանոցային հնարքներ, որոնք Ձեզ իսկական խոհարար կդարձնեն։
Պանիրը կտրելուց հետո փաթեթի կտրված մասը դեն մի նետեք․ օգտագործեք այն ծայրը փակելու համար

Նախքան ձվերը սառնարան դնելը, ձիթայուղ քսեք դրանց վրա։ Այդպես դրանք կարելի է ավելի երկար պահել սառնարանում

Կոճապղպեղ մաքրելը հեշտ չէ, բայց այդ խնդիրը կվերանա, եթե փորձեք այն մաքրել գդալով։

Կտրված տորթը չի չորանա, եթե կտրած տեղում դնես հաց ու ամրացնես ատամի չոփիկներով։ Համեղ տորթի փոխարեն կչորանա հացը։

Մի քանի կաթիլ կիտրենի հյո՞ւթ է անհրաժեշտ։ Մի շտապեք կտրել ամբողջ կիտրոնը։ Ատամի չոփիկով անք արեք կիտրոնի վրա ու ստացեք Ձեզ անհաժեշտ հյութը։ Կիտրոնն էլ ամողջական կմնա։

Տարայում մնացած մայոնեզը կարելի է օգտագործել որպես աղցանների սոուս, եթե դրան ավելացնել քացախ, համեմունքներ ու ձիթայուղ։

Թարմ հատապտուղները արագ չեն բորբոսնի, եթե դրանք ցողեք քացախի թույլ լուծույթով։

Սոխի ու սխտորի պահպանման համար իդեալական վայրը թղթե ծակծկած փաթեթն է։ Նվազագույնը 2 ամիս՝ առանց բորբոսի։

Որպեսզի կտրած ավոկադոն չսևանա, ցողղեք այն քացախով կամ պահեք մի կտոր սոխի հետ։

Կարտոֆիլը չի ծլարձակի, եթե այն պահեք խնձորի հետ։ Խնձորը պարունակում է էթիլեն, որը խոչընդոտում է ծիլերի առաջացմանը։

Նուտելայի գրեթե դատարկ տարայի մեջ լցրեք տաք կաթ։ Կստացվի ամենահամեղ տաք շոկոլադը, որ երբևէ խմել եք։

Մանգոն, կիվին ու ավոկանդոն մաքրելու ամենահեշտ միջոցը բաժակն է։

Անանասները պետք է գլխի վրա պահել․ այդպես դրանք ավելի շուտ կհասունանան ու կքաղցրանան։

Բրոկկոլին ու նեխուրը պահեք փայլաթիթեղի մեջ․ այդպես դուք կերկարացնեք դրանց կյանքը։

Ընկույզի յուղը ավելի հեշտ դուրս կգա տարայից, եթե այն պահեք շրջված վիճակում։

Բանանների պոչերը կապեք կպչուն ժապավենով։ Այդպես դրանք ավելի ուշ կփչանան։

Մի շտապեք կանաչին դեն նետել․ մանր կտրատեք, խառնեք ձիթայուղի հետ, լցրեք սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ ու տեղափոխեց սառցախցիկ։

Չիպսեր կամ չորահացերը փափկե՞լ են։ Տեղադրեք դրանք միկրոալիքանյին վառարանի մեջ ու կփրկեք դրանց կյանքը։

Գնել եք խակ բանաննե՞ր։ Տեղադրեք դրանք թույլ ջերմաստիճանի տակ վառարանում ու դրանք կհասունանան։

Ձվերը խաշելուց առաջ ծակեք կոճգամով ու այն հեշտ կմաքրվի։