Գիշերային ժամերին սնվելը վատթարացնում է հիշողությունը


Գիշերային ժամերին սնվելը վատթարացնում է հիշողությունը
Մարտ 22 00:37 2017

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ եթե մարդը պատրաստ է ուշ երեկոյան «հարձակվել սառնարանի» վրա, ապա նա պետք է պատրաստ լինի հիշողության վատթարացմանը։ Պարզվում է, որ սննդի կիրառումն այն պահին, երբ օրգանիզմն արդեն պետք է քնի, խախտում է հիպոկամպի՝ ուղեղի հիշողության կենտրոնի աշխատանքը։ Դա ապացուցել են մկների վրա կատարված փորձերը։
Մինչ այս էլ հայտնի էր, որ գիշերային սնունդը հանգեցնում է շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին սպառնում է դիաբետով ու սրտային հիվանդություններով։
Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ գիշերային սնունդը վատթարացնում է նաև հիշողությունը։ Մկների մոտ, որոնց կերակրել են այդ ժամերին, գրանցվել են CREB սպիտակուցի նվազեցված ցուցանիշներ։ Իսկ դա օրգանիզմի ներքին ժամացույցի և ուղեղի կողմից նոր ընկալումները ձևավորելու ունակությունների բանալին է։