Մինչ բժիշկներին հասնելը, «hաց բերողի» մահվան համար այլ պատասխանատուներ կան. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)


Մինչ բժիշկներին հասնելը, «hաց բերողի» մահվան համար այլ պատասխանատուներ կան. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Մարտ 21 23:56 2017

Արթուր Սարգսյանի` «հաց բերողի» հոգեհանգստին այսօր ներկա էին նաև «ԵԼՔ» դաշինքի անդամները:

Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը պատասխանելով լրագրողների հարցերին` նշեցին, որ ՀՀ արդարադատության նախարարությանը որպես մեղավոր չեն դիտարկում:

Հարուցված քրեական գործին անդրադառնալով, որը հարուցվել է ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, Մարուքյանը նշեց. «Մինչ բժիշկներին հասնելը, կա քննիչ, կա դատավոր, որը որոշում է բավարարել, կա դրանից բարձր հսկող դատախազ: Եվ քրեական գործ պետք է հարուցվի նրանց հանդեպ: Մինչ բժիշկներին հասնելը, բավական պատասխանատուներ կան»:

Իսկ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «հաց բերող» Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելուն, ասաց. «Այդ հարցում նախ հարազատները պիտի որոշում կայացնեին և ցանկություն արտահայտեին, որից հետո կարելի էր այդ մասին խոսել: Արթուր Սարգսյանի մահից կես ժամ անց նրա հարազատներին թողել եմ իմ հեռախոսահամարը և ասել, որ եթե որևէ հարցով մեր միջամտության անհրաժեշտությունը լինի, զանգեն: Դրանից հետո էլ կապի մեջ եմ եղել»:

Նա նաև ընդգծեց, որ եթե նման անհրաժեշտություն լինի, ապա իրենք պատրաստ են դիրքորոշում հայտնել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: