Քադիրովը մտադիր է այցելել Սիրիա


Քադիրովը մտադիր է այցելել Սիրիա
Մարտ 21 23:17 2017

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մտադիր է Սիրիա այցելել:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի չեչեն պատգամավոր Ադամ Դելիմխանովը, որն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում:

«Անպայման կգա» - աղբյուրը մեջբերում է չեչեն պատգամավորի խոսքը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիական ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը Ժնևում այս շաբաթ անցկացվելիք միջսիրիական բանակցություններին: