Զինյալները անկանոն գնդակոծում են Դամասկոսի խաղաղ թաղամասերը


Զինյալները անկանոն գնդակոծում են Դամասկոսի խաղաղ թաղամասերը
Մարտ 21 23:04 2017

Սիրիայում հրադադարի ռեժիմը չպահպանող արմատական խմբավորումների անդամները շարունակում են անկանոն գնդակոծել Դամասկոսի բնակելի թաղամասերը: Այդ մասին հայտնել է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից:

Զինյալները հարձակումները իրականացնում են շարունակվող զանգվածային գործողությունների ֆոնի վրա, որը կատարում է Սիրիայի բանակը մայրաքաղաքի արևելյան մասում: Խոսքը վերաբերվում է առաջին հերթին Ջոբար արվարձանին, որը 2012 թվականին գրավել էին տարբեր ավազակախմբեր:

Միայն վերջին մի քանի ժամերի ընթացքում ահաբեկիչների ականանետային և հրթիռային գնդակոծման է ենթարկվել նվազագույնը հինգ թաղամաս` Բարզի, Մեզա-86, Աբու Ռումանա, Սալիհիա և Էլ-Քարաջաթ: Տուժել են խաղաղ քաղաքացիներ, իսկ նրանց կարողությանը և քաղաքային ենթակառուցվածքին հասցվել է զգալի վնաս: