Հրապարակվել են արքայազն Չարլզի անձնական կյանքի մանրամասները


Հրապարակվել են արքայազն Չարլզի անձնական կյանքի մանրամասները
Մարտ 21 22:40 2017

Բրիտանական թագավորական ընտանիքի կենսագիր Սալի Բեդել Սմիթը հրապարակել է «Արքայազն Չարլզ. անհավանական կյանքի կրքերը և պարադոքսները» նոր գիրքը: Գրքից հատվածներ է հրապարակել Daily Mail պարբերականը:

Գրքում բացահայտված են արքայադուստր Դիանայի նախկին ամուսնու անձնական կյանքի մանրամասները, երբեմն ոչ այնքան հաճելի: Սմիթի խոսքերով` Չարլզը երբեք չի սիրել լեդի Դիին: