ԱՄՆ էլեկտրոնային սարքերի տեղափոխումն արգելող ցուցակում տեղ է գտել նաև Թուրքիան


ԱՄՆ էլեկտրոնային սարքերի տեղափոխումն արգելող ցուցակում տեղ է գտել նաև Թուրքիան
Մարտ 21 22:28 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը կազմել է ցուցակ, որում տեղ գտած երկրներից ու միջազգային օդանավակայաններից դեպի ԱՄՆ թռիչք կատարող ուղևորներն իրենց մոտ եղած էլեկտրոնային սարքերը կարող են տեղափոխել միայն ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
8 երկրներից և 10 միջազգային օդանավակայաններից կազմված ցուցակում տեղ է գտել նաև Ստամբուլը:
Ինքնաթիռի ուղևորների համար նախատեսված հատված կարող են մտցվել միայն բջջային հեռախոսները:
Այս օրենքը կիրառման մեջ է մտել մարտի 21-ից:
Ցուցակում տեղ են գտել հետևյալ միջազգային օդանավակայանները. Ստամբուլ-Թուրքիա, Կահիրե-Եգիպտոս, Ամման-Հորդանան, Քուվեյթ Սիթի-Քուվեյթ, Կասաբլանկա-Մարոկկո, Դոհա-Քաթար, Ռիադ և Ջիդդա-Սաուդյան Արաբիա, Աբու Դաբի և Դուբայ-Միացյալ Արաբական Էմիրություններ:



loading...