Վարդան Օսկանյանը գտնում է, որ «Հաց բերողի» մահվան պատճառը նրա երկրորդ կալանավորումն էր (տեսանյութ)


Վարդան Օսկանյանը գտնում է, որ «Հաց բերողի» մահվան պատճառը նրա երկրորդ կալանավորումն էր (տեսանյութ)
Մարտ 21 21:53 2017

«Հաց բերողի» մահվան պատճառը նրա երկորդ կալանավորումն էր, նման կարծիք հայտնեց ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանը, «Հաց բերողի» հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

«Անիմաստ տեղը կալանեցին չգիտես ինչի և դրա հետևանքը եղավ սա», - ասաց նա:

Դիտարկմանը, թե գուցե կալանավորումը կատարվել էր այն պատճառով, որ վերջինս ցանկություն ուներ սատարել ՕՐՕ դաշինքին՝ Օսկանյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի, մինչդեռ եթե Արթուր Սարգսյանը ցանկանար միանալ իրենց, իրենք դեմ չէին լինի:

Նրա խոսքով՝ իշխանությունները հիմա ամեն ինչ անելու են «Հաց բերողի» մահվան հարցը քաղաքական հարթությունից իրավական հարթություն տեղափոխելու համար: Նա նաև նշեց, որ եթե իրենք լինեին իշխանություն, նման բան չէր լինի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: