Մխիթարյանը մասնակցել է ազգային հավաքականի մարզմանը


Մխիթարյանը մասնակցել է ազգային հավաքականի մարզմանը
Մարտ 21 21:26 2017

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ տնային հանդիպմանը:

Ազգային թիմին երեկ միացած Հենրիխ Մխիթարյանն այսօր մարզվել է հրավիրված մյուս ֆուտբոլիստների հետ,- հայտնում է ՀՖՖ-ն:

Մեր ընտրանու ավագը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումը «Միդլսբրոյի» հետ:

Հայաստանի հավաքականը ղազախներին հյուրընկալելու է մարտի 26-ին «Հանրապետական» ստադիոնում: