ԱՄՆ-ը խոստանում է կատարել Իրանի հետ գործարքի պայմանները


ԱՄՆ-ը խոստանում է կատարել Իրանի հետ գործարքի պայմանները
Մարտ 21 21:21 2017

RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը կկատարի Իրանի հետ միջուկայի գործարքի շրջանակներում իր պարտականությունները, եթե այլ որոշումներ չընդունվեն, և ակնկալում է, որ Թեհրանը նույնպես կկատարի բոլոր պայմանները, երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց չտարածման հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Ֆորդը:

«Ես կարող եմ հաստատ ասել, որ եթե մենք չստանանք այլ հրահանգներ, մենք կապահովենք Իրանի հետ միջուկայի գործարքի շրջանակներում ԱՄՆ-ի պարտականությունների հստակ կատարումը: Եվ մենք կձգտենք ապահովել այն, որ Իրանը նույնպես կատարի նույնը»,- հայտնել է Ֆորդը Վաշինգտոնում կոնֆերանսի ժամանակ: