Ուկրաինան հաջողությամբ հրթիռային փորձարկումներ է իրականացրել


Ուկրաինան հաջողությամբ հրթիռային փորձարկումներ է իրականացրել
Մարտ 21 20:46 2017

«Ուկրաբորոնպրոմ» պետական կոնցեռնի և Ուկրաինայի պետական տիեզերական գործակալության կողմից մարտի 21-ին հրթիռների փորձնական արձակում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:
«Հրթիռները խոցել են սահմանված նշանակետերը: Բոլոր արձակումները հաջող են անցել»,- նշել է Տուրչինովը:
Նրա խոսքով` հատուկ հրթիռային ծրագրի իրականացման շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերը 2016թ-ի չորրորդ եռամսյակից սկսած ստանում է ժամանակակից և հզոր հրթիռներ: