Այաթոլլա Խամենեին ֆեմինիզմը և սեռերի իրավահավասարությունը որակել Է սիոնիստական դավադրություն


Այաթոլլա Խամենեին ֆեմինիզմը և սեռերի իրավահավասարությունը որակել Է սիոնիստական դավադրություն
Մարտ 21 20:39 2017

Ֆեմինիզմի և սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեին, որի խոսքը մեջբերել Է The Independent բրիտանական պարբերականը:

«Կնոջը ապրանքի և կրքերի բավարարման օբյեկտի վերածելը, որը տեղի Է ունենում Արեւմուտքում, ամենայն հավանականությամբ հասարակությունը քայքայելու հրեական դավադրություններից մեկն Է»,-կարծում Է Իրանի առաջնորդը:

Նա հավելել Է, որ արևմտյան մտածողները, որոնք հանդես են գալիս սեռերի իրավահավասարության և ֆեմինիզմի օգտին, արդեն ափսոսում են այն երկպառակության համար, որը հասարակությանը բերել են իրենց գաղափարները: Խամենեին հայտարարել Է, որ կնոջ իդեալը Ֆաթիման Է՝ Մուհամեդ մարգարեի դուստրը:

Հրատարակությունը նշում Է, որ, իրանական լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, գերագույն ղեկավարը հույս Է հայտնել, որ իրանցիները, արծարծելով սեռերի իրավահավասարության հարցը, իրենց հայացքները չեն խարսխում արևմտյան մոլորությունների վրա: