Հս. Կորեան հայտարարել է, որ կարող է պատասխանել ցանկացած պատերազմի ԱՄՆ-ի դեմ


Հս. Կորեան հայտարարել է, որ կարող է պատասխանել ցանկացած պատերազմի ԱՄՆ-ի դեմ
Մարտ 21 20:01 2017

Հյուսիսային Կորեան նվազեցրել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի զգուշացումները հավանական ռազմական հարվածի մասին` մատնանշելով երկրի ամբողջական պատրաստականությունը` պատասխանելու ցանկացած պատերազմի:

Ինչպես հաղորդում է Press TV-ն` վկայակոչելով կորեական պետական հեռուստատեսությամբ հնչած արտգործանարարության խոսնակի հայտարարությունը, Հս. Կորեան կամք և հնարավորություն ունի ամբողջական հակահարված տալու ցանկացած պատերազմի պարագայում, որը ԱՄՆ-ն ցանկանում է:

«Հս. Կորեայի միջուկային ուժը արդարության թանկագին սուրն է և պատերազմի զսպման ամենահուսալի միջոցը` պաշտպանելու սեցիալիստական հայրենիքը և ժողովրդին», - ասել է հյուսիսկորեացի պաշտոնյան:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել էր Թրամփի վարչակազմի մինչ օրս հնճած ամենաակնհայտ զգուշացումը Հյուսիսային Կորեային` ասելով, որ ռազմական պատասխանը չի ուշանա, եթե երկիրը քայլեր ձեռնարկի Հարավային Կորեայի և ամերիկյան ուժերին սպառնալու համար: