Apple-ը ներկայացրել է իր նոր iPad-ը


Apple-ը ներկայացրել է իր նոր iPad-ը
Մարտ 21 19:53 2017

Apple-ը քիչ առաջ ներկայացրել է իր նոր iPad-ը, որն առավել մատչելի է, քան նախորդ մոդելները:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, նորագույն գաջեթը, որը ևս ներկայանում է 9.7 դյույմ անկյունագծով, ինչպես և iPad Pro մոդելը, գնահատվում է 329 դոլար` iPad Pro-ի 599 դոլարի համեմատ:

Նորագույն iPad-ը 32 ԳԲ հիշողություն ունի և համալրված է Wi-Fi-ով: Գինը կարող է բարձրանալ մինչև 459 դոլար, եթե գնորդը ցանկանա բջջային կապ ունենալ:

Այն ներկայանում է արծաթագույն, ոսկեգույն և տիեզերական մոխրագույն երանգներով: Պատվիրելու համար այն հասանելի կլինի մարտի 24-ից:

iPad Pro-ի և նորագույն պլանշետի հիմնական մեծ տարբերությունն այն է, որ առավել թանկարժեք մոդելն աշխատում Apple Pencil գրիչի օգնությամբ:



loading...