Ռուսաստանը համաձայնագիր է կնքել Սիրիայում քրդական ուժերին վերապատրաստելու մասին


Ռուսաստանը համաձայնագիր է կնքել Սիրիայում քրդական ուժերին վերապատրաստելու մասին
Մարտ 21 19:43 2017

Ռուսաստանը համաձայնագիր է ստորագրել Քրդական Ժողովրդական պաշտպանական միավորման (YPG) հետ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում ռազմաբազա հիմնելու և քրդական ուժերին վերապատրաստելու մասին:

«Համաձայնագիրն կնքվել է մեր միավորման և Սիրիայում գործող ռուսակա ուժերի միջև, որոնք կվերապատրաստեն մեզ ժամանակակից ռազմական մարտավարության համար», - Press TV-ի փոխանցմամբ` տեղեկացրել է YPG-ի խոսնակը:

Վերջինիս խոսքով` սա առաջին նմանօրինակ համաձայնագիրն է` չնայած Հալեպում նախկինում ծավալած համագործակցությանը: Ինչպես նա նշել է, պայմանագիրն ուժի մեջ է մտել երկուշաբթի: