Աբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել ֆրանսիացի գիտնական Իվ Մեյերը


Աբելյան մրցանակի դափնեկիր Է դարձել ֆրանսիացի գիտնական Իվ Մեյերը
Մարտ 21 19:26 2017

Ֆրանսիացի մաթեմատիկոս Իվ Մեյերը դարձել Է Աբելյան մրցանակի դափնեկիր, որը շնորհում Է Նորվեգիայի Գիտությունների ակադեմիան, հաղորդում է TASS գործակալությունը

Պատվավոր պարգևը, որը հաճախ անվանում են մաթեմատիկայի գծով Նոբելյան մրցանակ, գիտնականին Է հանձնվել «վեյվլետների տեսության մշակման բնագավառում հիմնարար ներդրման» համար: Օսլոյում դափնեկրի անունը հայտարարել Է Նորվեգիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ուլե Սեերստադը: