Շվարցենեգերը Թրամփին խորհուրդ է տվել դպրոց այցելել


Շվարցենեգերը Թրամփին խորհուրդ է տվել դպրոց այցելել
Մարտ 21 19:01 2017

Հոլիվուդյան դերասան, գործարար, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում հոլովակ է հրապարակել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է այցելել Սպիտակ տան մոտ գտնվող դպրոց:

Դերասանին բարկացրել է այն, որ Թրամփի քաղաքականությունը կարող է հանգեցնել ծրագրերի անհետացմանը, որոնք սնունդ են ապահովում աշակերտների համար և օգնում են երեխաներին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո: Շվարցենեգերի խոսքով՝ դա չի համապատասխանի հանրապետականի՝ «Եկեք Ամերիկան կրկին հզոր դարձնենք» նախընտրական կարգախոսին:

«Ո՞վ է ձեզ ընդհնրապես խորհուրդներ տալիս: Թույլ տվեք՝ ես ևս խորհուրդ տամ. եկե՛ք դպրոց, որը Սպիտակ տնից 6 մղոն հեռավորության վրա է: Ես կտանեմ ձեզ այնտեղ, որպեսզի տեսնեք, թե ինչ ֆանտաստիկ աշխատանք է տարվում այնտեղ հանուն երեխաների»,-հայտարարել է դերասանը: