Թուրքիան հրաժարվել է ազատ արձակել ՄԱԿ-ի դատավորին


Թուրքիան հրաժարվել է ազատ արձակել ՄԱԿ-ի դատավորին
Մարտ 21 17:01 2017

ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերդիուն Սինիրլիօղլուն գյուլենական լինելու մեջ մեղադրվող ՄԱԿ-ի դատավոր Սեֆա Աքային ազատ արձակելու պահանջին գրավոր է պատասխանել. այս մասին հայտնել է Anadolu թուրքական գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն գրել է, թե ՄԱԿ-ը միջազգային տրիբունալի դատավորին ազատ արձակելու հրահանգով միջամտում է թուրքական արդարադատության համակարգին:

Նա շեշտել է, որ կալանված դատավոր Սեֆա Աքայը մեղադրվում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ կասկածվող գյուլենականների անդամ լինելու մեջ։

«Սեֆա Աքայի դեմ հետաքննությունը կապ չունի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի աշխատանքի հետ»,- գրել է Ֆերիդուն Սինիրլիօղլուն։