Փոթորիկ Վրաստանում. չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթեր


Փոթորիկ Վրաստանում. չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթեր
Մարտ 21 16:08 2017

Քամու պոռթկումները, որոնք վերաճում են փոթորկի, արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում Վրաստանում: Հանրապետության օդերեւութաբանների տեղեկատվության համաձայն, երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի միջազգային օդանավակայանի շրջանում քամու պոռթկումները հասել են վայրկյանում 32 մետրի, ինչը որակավորվում է որպես փոթորիկ:

Դրա պատճառով չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթեր: Թբիլիսիում եւ Ռուսթավում քամին մի քանի տասնյակ տների տանիքներ է պոկել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ:

ՆԳ նախարարությունում լրագրողներին հայտնել են, որ միայն Թբիլիսիում անցած օրվա ընթացքում Փրկարար ծառայությունում գրանցվել է բնակիչների շուրջ 500 կանչ, հիմնականում տանիքների վնասվելու պատճառով:

ՆԳՆ­-ում նշում են, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան: Օդեւեւութաբանները քամու թուլացում են խոստանում միայն մարտի 21­-ի երեկոյան, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը: