Մառա Բաղդասարյանի հայրը վստահեցնում է՝ դուստրն առողջ է և կարող է մեքենա վարել


Մառա Բաղդասարյանի հայրը վստահեցնում է՝ դուստրն առողջ է և կարող է մեքենա վարել
Մարտ 21 18:20 2017

Հայտնի սկանդալային սթրիտռեյսեր Մառա Բաղդասարյանի հայրը երեքշաբթի դատավորին հավաստիացրել է, որ դուստրը էպիլեպսիայով չի տառապում և կարող է մեքենա վարել, Մոսկվայի Սավելևի դատարանից փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ դատախազը բժշկական տեղեկանք էր ներկայացրել, որի համաձայն աղջկա մոտ «էպիլեպսիա» է ախտորոշվել: Դրա հիման վրա դատախազությունը պահանջել է Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկել:

«Բոլոր ծնողները գիտեն, թե իրենց երեխաներն ինչ հիվանդություններ ունեն և ինչ չունեն: Ես նրա հետ հիվանդանոցներ եմ գնացել, մենք հետազոտություն ենք անցել, նա առողջ է»,- հայտարարել է Էլմար Բաղդասարյանը:

Այսպիսով, նա հանդես է եկել նրան վարորդական իրավունքից զրկելու դեմ: Ինքը ավտոմրցարշավորդը դատարան չի ներկայացել՝ իր շահերի ներկայացումը վստահելով հորը և փաստաբանին:

Բաղդասարյանը մեծ արձագանք գտած՝ «Gelandewagen-ում կտրիճ վարորդների» պատմության ֆիգուրանտներից մեկն է, որից հետո նա բազմիցս ձերբակալվել է երթևեկության կանոնների այլ խախտումների համար: Ժամկետանց բազմաթիվ տուգանքների պատճառով դատարանը նրա նկատմամբ պարտադիր աշխատանքների վճիռ է կայացրել, որոնցից նա բացակայել է, որի պատճառով 15 օրով վարչական կալանքի է ենթարկվել:.

Պարտադիր աշխատանքներին չհաճախելու համար նա օգտվել է անաշխատունակության կեղծ թերթիկից: Դրա պատճառով դատարանը նրա նկատմամբ ևս մեկ տարվա ուղղիչ աշխատանքների վճիռ է կայացրել: