2016-ին ՀՀ-ի ավելի քան 22 հազար քաղաքացիներ ՌԴ-ում ապրելու եւ աշխատելու հնարավորություն են ստացել


2016-ին ՀՀ-ի ավելի քան 22 հազար քաղաքացիներ ՌԴ-ում ապրելու եւ աշխատելու հնարավորություն են ստացել
Մարտ 21 12:37 2017

ԱՊՀ-ի երկրներում Ռուսաստանի քաղաքացիության պահանջարկն ավանդաբար մեծ է: Ուշագրավ է, սակայն, որ ռուսական անձնագրեր ստանալու քանակով առաջատարը արդեն երկրորդ տարին Ուկրաինան է: Այս մասին են վկայում RT-ին ՆԳ նախարարության տրամադրած տվյալները:

Ըստ այդմ՝ 2016 թվականին 100 հազար 696 ուկրաինացիներ ստացել են շապիկին երկգլխանի արծիվով անձնագրեր: Սա 49 տոկոսով ավելի շատ է, քան 2015-ին (67 հազար 400 մարդ): Երկրորդ հորիզոնականում Ղազախստանն է, որի 37 հազար 837 բնակիչներ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել (2015-ին՝ 32 հազար 070): 2016-ին ռուսական անձնագրեր են տրամադրվել Ուզբեկստանի 23 հազար 216 քաղաքացիների (2015-ին՝ 22 հազար 557): Այս ցուցանիշով վերջինից մի փոքր հետ է մնացել Հայաստանը՝ Ռուսաստանում ապրելու եւ աշխատելու իրավունք են ստացել 22 հազար 264 հայեր (2015-ին եղել է 18 հազար 653 մարդ):

ԱՊՀ-ի քաղաքացիներին ռուսական անձնագրերի տրամադրման դիտարկվող աճը գլխավորապես պայմանավորված է պետական ծրագրերի ընդարձակմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում արտասահմանում բնակվող հայրենակիցների ՌԴ-ում կամավոր վերաբնակվելուն: