Ռոնալդուն դարձել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ


Ռոնալդուն դարձել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ
Մարտ 21 11:33 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի՝ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Marca-ն:

2015/16 մրցաշրջանում Ռոնալդուն Արքայական ակումբի կազմում դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Պորտուգալիայի հավաքականին օգնել էր պատմության մեջ առաջին անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականը գլխավորող Ֆերնանդու Սանտուշը, իսկ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը լավագույն նորեկն է: