«168 ժամ». Սթափեցնող ապտակ Ադրբեջանին



«168 ժամ». Սթափեցնող ապտակ Ադրբեջանին
Մարտ 21 09:28 2017

«168 ժամ» թերթը գրում է. ««Ռուսական կողմը ջանք չի խնայում, որպեսզի իրեն հնարավորինս տարանջատի ռուս-ադրբեջանական գործարքների մասին խոսակցություններից, ինչի տպավորությունը տեւական ժամանակ փորձում է թողնել ադրբեջանական կողմը։ Ռուսաստանը եւ՛ ՌԴ նախագահի, եւ՛ ԱԳ նախարարի, եւ՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանի մակարդակով առիթը բաց չի թողնում պնդելու համար, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ, որոնց խնդիրն այս պահին հակամարտության սրացում թույլ չտալն է։ Դա արտահայտվեց նաեւ օրերս տարածված Պուտին-Սարգսյան հայտարարության մեջ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքում տարածված հայտարարությանը։

Փորձագետն այն «սթափեցնող ապտակ» է որակել` ուղղված Ադրբեջանին։

Ըստ մեկ այլ ռուս քաղաքագետի` Ալեքսանդր Սկակովի, հայտարարությունը մի քանի հասցեատեր ուներ։ «Հայտարարությունից իրենց հետեւությունները կանեն Արեւմուտքը, Ադրբեջանը, Բելառուսը եւ Ղազախստանը։ Ղարաբաղի դրույթը եւս կարեւոր էր այն տեսանկյունից, որ արտահայտեց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միասնական դիրքորոշումն անվտանգության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Թյուր տպավորություն կար, թե այս հարցով շահագրգռված է Հայաստանը եւ ամերիկյան կողմը»,- ասել է Սկակովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում