Մարտի 21-ի աստղագուշակ


Մարտի 21-ի աստղագուշակ
Մարտ 21 01:05 2017

Խոյ

Խոյերին պետք կգան կառուցողական շփման հմտություններ: Եթե կարիերայի աճ կամ այլ հաջողություն եք ծրագրում, չարժե ձեզ որպես էկսցենտրիկ անհատականություն ներկայացնել: Ձեզ ավելի շուտ կլսեն, եթե խոսեք կարճ, դիվանագիտական, ըստ էության: Օրվա թեման կարող է դառնալ հաշվետվությունը, ծրագրումը, դերերի և հետաքրքրությունների վերաբաշխումը: Հնարավոր է կարճ գործուղում: Անցանկալի են ծախսերը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում ավելի վաղ անցնել աշխատանքի. առավոտյան մեկնարկը հարթ ընթացք կապահովի ցանկացած գործի համար: Օրը հաջող է գործնական նախաձեռնությունների, նպատակային հոգսերի, պարապմունքների համար: Միաժամանակ, արժե հետաքրքրվել նորություններով, հետևել նամակագրությանը, ժամանակին պատասխան կապ հաստատել: Կարևոր նորություններ կարող են ստացվել հեռավոր վայրերից:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը կարող է հեշտ չլինել: Տեսականը ոչ միշտ կհամընկնի գործնականի հետ, իսկ զբաղվել ստիպված կլինեք հենց վերջինով: Հնարավոր է դրանք լինեն կուտակումների, եկամտի, ինչ-որ ծառայությունների վճարման, տրանսպորտային միջոցի գնման կամ վերանորոգման հետ կապված հարցեր: Բացառված չէ, որ ստիպված լինեք գործել առանց աջակցության, ռիսկի դիմել, գործերի մի մասը գաղտնի պահել:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում հաշվի առնել գործընկերների հետ հարաբերությունների տարբեր եզրեր: Փոխադարձ կապվածության դեպքում մեծ է վեճերի հավանականությունը: Միության պոտենցիալն ավելի լավ է ստուգել գործում. եթե իրար հետ լեզու գտնում եք, մանր թյուրիմացությունները մեծ նշանակություն չեն ունենա: Կարող եք կանգ առնել կարճաժամկետ պայմանավորվածության վրա, միավորվել կոնկրետ գործի համար:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս ամբողջությամբ կենտրոնանալ առօրյա աշխատանքի վրա, խորանալ հրատապ գործնական դետալներում: Հոգսերը կարող են ավելանալ, հնարավոր են կադրային և այլ նորություններ: Ցանկացած հարց ավելի լավ է պարզել միանգամից և լուծել տեղում: Պրակտիկան կարող է ժխտել իդեալիստական պատկերացումները: Եթե դուք ղեկավար եք, արժե հոգ տանել ենթականերին:

Կույս

Օրը հաջողություն է խոստանում գործնական Կույսերին, ովքեր զբաղված են բիզնեսով, վարպետության կատարելագործմամբ, տեխնիկական աշխատանքներով, կարևոր ծառայությունների մատուցմամբ: Նույնիսկ ստեղծագործության մեջ կարևոր կլինի աշխատանքը: Հաջող կլինեն գործուղումները: Ոչ այնքան արդյունավետ կլինեն բանակցությունները, հատկապես ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը՝ միասնական հիմքի, ընդհանուր հետաքրքրությունների բացակայության դեպքում:

Կշեռք

Կշեռքները կարող են լիքը աշխատանք կամ տնային գործեր ունենալ: Հնարավոր են հոգսեր՝ կապված տարածքների ընդլայնման հետ: Վեճերում՝ հատկապես ընտանեկան և ամուսնական, կարող են քննարկվել ֆինանսական, ունեցվածքային, հարկային նրբություններ: Բանավեճերն անպտուղ են և հղի սթրեսներով, եթե տրվեք զգացմունքներին և անգործությանը: Որոշ հարցերում դժվար կլինի առանց օգնականների, կարող է վարձու աշխատուժ պահանջվել:

Կարիճ

Կարիճների համար այսօր ակտուալ է աշխատանքային համագործակցությունը, հնարավոր են ուղևորություններ: Փոխգործակցությունը հաջող կլինի, եթե հիմքում ընդհանուր գործնական շահեր են ընկած, համոզիչ նպատակներ են հետապնդվում: Լավագույն պահը չէ նոր երկարաժամկետ պայամանավորվածությունների համար: Գործող պայմանագրում որոշ կետեր կարող են վերանայման փուլում գտնվել, ինչը չպետք է ազդի համատեղ ջանքերի արդյունքի վրա:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար կարող են կարևոր լինել ֆինանսավորման, մատակարարման հարցերը: Նոր հաճելի դերը, որ ձեզ սպասվում է, կարող է ներդրումներ պահանջել: Հնարավոր է վերանայման կարիք զգա բյուջեն, կամ ծախսերի առանձին հոդված: Չարժե ամեն ինչ միանգամից անել. հնարավոր են սխալներ: Օրը հարմար է գործիքներ, սարքավորումներ ձեռք բերելու համար: Անցանկալի է գնել կապի միջոցներ, հագուստ և աքսեսուարներ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար անհատական ակտիվության օր է: Հնարավորություն կա հաջողության հասնելու բիզնեսում, սպորտում: Հաջողություններն ավելի շատ կլինեն օրվա առաջին կեսին: Հանուն գործի շատերը կզոհաբերեն հանգիստը: Հզոր խթան կդառնա անձնական հետաքրքրությունը: Նպատակը կարող է լինել իդեալական ֆիզիկական վիճակի ձեռքբերումը, ձեր երազանքի տունը կամ գրասենյակը ստեղծելը, ստեղծագործական նախագծի իրականացումը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ գործնական հարցերի վրա, քանզի հենց դրանք այսօր արդյունք կտան: Ձեր ուշադրությունը կամ ներկայությունը կարող են պահանջել տնային գործերը, վերանորոգումը, բիզնեսը, ինչ-որ հրատապ աշխատանք: Բացառված չէ, որ համապատասխան մթնոլորտի ստեղծման և անհրաժեշտ արդյունքի ստացման համար ստիպված լինեք ժամանակավորապես հրաժարվել ազատ շփումից, ձեր սիրած կենսակերպից:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս հենց առավոտից անցնել գործնական ռեժիմի: Զբաղվածությունը կշեղի կողմնակի մտքերից և կօգնի կենտրոնանալ պահի գլխավոր գործնական նպատակների վրա: Եթե չալարեք, ապագա հաջողության համար ևս մեկ քայլ կկատարեք: Այսօրվա իրադարձությունների թույլ տեղը կարող են լինել ֆինանսները կամ կապը: Ցանկալի է դիմանալ առանց նոր գնումների: Չի խանգարի ուշադրություն դարձնել անձնական ավտոմեքենայի վիճակին: