3 նշան, որ կինը վատն է ու շուտով կլքի ձեզ


3 նշան, որ կինը վատն է ու շուտով կլքի ձեզ
Մարտ 21 00:32 2017

Հաճախ ամուսնալուծված տղամարդիկ ասում են, որ ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ կինը թողեց ու հեռացավ։ Սակայն կինը երբեք հենց այնպես չի հեռանում։ Նրա հեռանալուն նախորդում է որոշակի պահվածք։ 


Առաջին պատճառը սկզբում կարող է անմեղ թվալ՝ սեր ճամփորդությունների հանդեպ։
Նա չի ցանկանում տանը մնալ, անընդհատ ուզում է ինչ-որ տեղ գնալ։ Նրան թվում է, որ տանը նստելով ինքն անիմաստ անց է կացնում կյանքը։ Նման կանայք երկար չեն կարող մնալ ամուսնու կողքին, հատկապես, եթե ամուսինը իր նման չի ցանկանում անընդհատ շրջագայել։


Երկրորդ պատճառը՝ ընկերուհիներ։
Խոսքը բոլոր ընկերուհիների մասին չէ, այլ նրանց, ովքեր դավաճանում են իրենց ամուսիններին։ Նրանց հետ անընդհատ շփվելով՝ կինը հասկանում է, որ գոյություն ունի նաեւ այլ կյանք՝ ամուսնուց առանձին, իր հաճույքներով։ Հետեւաբար, եթե կինը սկսում է նման ընկերուհիների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, կամ արդեն սկսել է դավաճանել ամուսնուն կամ պատրաստ է սկսել։


Ալկոհոլի օգտագործումը՝ պատճառ երրորդ։
Եթե կինը հանկարծ սկսում է անընդհատ ալկոհոլ օգտագործել, ուրեմն մի բան այն չէ։ Ամենայն հավանականությամբ՝ նա ցանկանում է ինչ-որ բան թաքցնել։ Կամ ուզում է պատկերացնել իր երազած կյանքը՝ ալկոհոլի ազդեցության տակ ավելի հեշտ է երազելը։ Իսկ եթե ձեր կինը համատեղում է այս երեք հատկանիշը՝ անընդհատ ճամփորդում է ընկերուհիների հետ, իսկ ճափորդություններն ալկոհոլի օգտագործմամբ են ուղեկցվում, սկսեք մտածել՝ արդյոք ամուսնալուծվելու ժամանակը չէ։