Մթերքներ, որոնք «վախենում» են սառնարանից


Մթերքներ, որոնք «վախենում» են սառնարանից
Մարտ 21 00:24 2017

Հաց

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հացն ավելի երկար կարելի է պահել, եթե այն լինի սառնարանում: Կարելի է այն պահել սառցախցիկում, իսկ սառնարանում պահելու դեպքում այն շատ շուն կչորանա ու կսկսի փշրվել: Պահեք հացը չոր ու մութ վայրում:


Սոխ

Սոխ պետք է պահել մի վայրում, որտեղ կա օդի շրջանառության: Ավելորդ է ասել, որ այս նկարագրությունը սառնարանին չի վերաբերվում: Դուք նաև պետք է հեռու պահեք սոխը կարտոֆիլից, քանի որ դա կհանգեցնի առաջինի հոտման:


Կարտոֆիլ

Սառեցումը կարտոֆիլի համը սպանելու լավագույն միջոցն է: Այն սառնարանում պահելու փոխարեն, պահեք այն չոր թղթե տոպրակի մեջ, բայց ոչ մի դեպքում ոչ պոլիէթիլենայինի, քանի որ այն նպաստում է բորբոսի զարգացմանը:


Ավոկադո

Ավոկադոն չպետք է պահել սառնարանում, քանի դեռ չի հասունացել: Հասած վիճակում այն կմնա սառնարանում մոտ մեկ շաբաթ, իսկ ոչ հասած վիճակում սառնարանում այն չի փափկի: Պահեք այն սենյակային ջերմաստիճանում:


Սոուսներ

Սոուսները հիանալի կպահպանվեն մառանում մինչ դրանց պահպան ժամկետի լրանալը:


Լոլիկ

Եթե պահել լոլիկ սառնարանում, ապա այն կկորցնի իր համը և կփափկի: Սակայն, եթե ցանկանում եք, որ չհասած լոլիկները շուտ հասունանան, ապա պահեք դրանք սառնարանում` թղթե տոպրակի մեջ:


Յուղեր

Ցանկացած յուղ սառնարանում պահելու դեպքում այս կսկսի պղտորվել ու պնդանալ: Բոլոր յուղերը պետք է պահել մութ վայրում:


Սխտոր

Եթե դուք պահում եք սխտոր սառնարանում, ապա կտրուկ կրճատում եք դրա կյանքը: Եթե դուք պահեք սխտորը մառանու, այն կմնա այնտեղ երկու ամիս: Բացի այդ, լինելով սառնարանում, սխտորը կկորցնի համն ու կբորբոսնի:


Մեղր

Եթե դուք պահում եք մեղրը սառնարանում, ապա, ի վերջո այն խտանում և բյուրեղանում է: Դուք կարող եք պահել մեղրը սառնարանից դուրս, և այն կմնա իր նախնական տեսքով գրեթե ընդմիշտ:



loading...