Դամասկոսը բաց է երկխոսության համար բոլոր նրանց հետ, ով զենքը վայր կդնի․ Ասադ


Դամասկոսը բաց է երկխոսության համար բոլոր նրանց հետ, ով զենքը վայր կդնի․ Ասադ
Մարտ 20 23:37 2017

Սիրիայի իշխանությունները բաց են երկխոսության համար բոլոր նրանց հետ, ով պատրաստ է հրաժարվելու զինված պայքարից և պահպանելու սահմանադրական իրավունքի նորմերը, երկուշաբթի հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է RIA Novosti-ն:

«Սիրիան բաց է երկխոսության համար բոլորի հետ այն պայմանով, որ նրանք զենքը վայր դնեն և պահպանեն Սահմանադրությունը»,- ասել է նա ռուս պատգամավորների և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ասադի խոսքերով` երկրի ղեկավարությունը մնում է այն կարծիքին, որ Սիրիայի ճգնաժամը կարելի է լուծել, զուգահեռ շարժվելով 2 ուղղություններով. ահաբեկչության դեմ պայքարով և քաղաքական գործընթացով: