Միջերկրական ծովում 3000 ներգաղթյալի են փրկել


Միջերկրական ծովում 3000 ներգաղթյալի են փրկել
Մարտ 20 21:48 2017

Միջերկրական ծովում անցկացված 22 առանձին գործողությունների արդյունքում Լիբիայի ափերին մոտակայքում հաջողվել է փրկել շուրջ 3000 ներգաղթյալների:

Ինչպես տեղեկացնում է Вести-ն, փրկարարական աշխատանքները համակարգել է Իտալիայի առափնյա փրկարար ծառայությունը: Ինչպես հայտնել են ֆրանսիական ոչ կառավարական բարեգործական «Աշխարհի բժիշկներ» և «SOS Միջերկրական ծով» ընկերությունների աշխատակիցները, ներգաղթյալները որոշել են օգտվել բարենպաստ եղանակային պայմաններից:

Նավաստիների խոսքով` առավոտից իրենց հաջողվել է 946 մարդու կյանք փրկել, որոնցից 200-ը առանց մեծահասակների ուղեկցության նավարկող անչափահասներ են եղել:

Իտալիայի կառավարության տվյալներով` այս տարվա հունվարի 1-ից Միջերկարական ծովում 16 206 մարդ է փրկվել, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում` 11 911 մարդ: