Չինաստանում գնացքն անցնում է 19 հարկանի շենքի միջով.Տեսանյութ


Չինաստանում գնացքն անցնում է 19 հարկանի շենքի միջով.Տեսանյութ
Մարտ 20 21:41 2017

Չինաստանի Չունցին քաղաքում գնացքը անցնում է 19 հարկանի շենքի միջով: Երկաթուղային կայանը զբաղեցնում է վեցից ութերորդ հարկերի տարածությունը: Շենքի բնակիչները չեն շտապում իրենց համար ավելի հանգիստ տեղ գտնել: Ճարտարապետները հաստատում են, որ շենքը հատուկ կառուցվել է այնպես, որ գնացքի աղմուկը շենքի բնակիչներին չի խանգարի, հայտնում է Metro-ն:

Շենքը, որի միջով անցկացված է մետրոյի գիծ, գրավում է լուսանկարիչներին: Շենքի ճարտարապետները ասում են, որ հատուկ կառուցվածքի շնորհիվ անցնող գնացքի աղմուկը լվացքի մեքենայի աղմուկից բարձր չէ: