Շամպայնի անսպասելի 5 օգտակար հատկություն, որոնց մասին չգիտեիր


Շամպայնի անսպասելի 5 օգտակար հատկություն, որոնց մասին չգիտեիր
Մարտ 21 06:00 2017

Ինչպես պարզվում է, շամպայնը շատ ավելի օգտակար է, քան մենք պատկերացնում էինք, քանի դեռ, իհարկե, չես չարաշահել դրա օգտագործումը: Ստորև ընթերցեք շամպայնի մի քանի օգտակար հատկությունների մասին և տեղեկատվությամբ կիսվեք նաև ընկերների հետ:
Տարածական հիշողության համար

Հետազոտությունը ցույց է տվել, որ շամպայնը բարելավում է տարածական հիշողությունը: Տարածական հիշողությունը շրջակա միջավայրը ճանաչելու, ինչպես նաև բարդ առաջադրանքներ ու հաշվարկներ կատարելու կարողությունն է: Այն հատկապես կարևոր է ավելի տարիքով մարդկանց համար: 40 տարեկանից հետո մարդկանց մոտ արդեն իսկ կարող են ի հայտ գալ դեմետիահիվանդության կանխանշանները, իսկ դրանից խուսափելու համար պարզապես շամպայն օգտագործեք:
2 Կալորիաները

Շամպայնն ավելի քիչ կալորիաներ է պարունակում, քան կարմիր և սպիտակ գինիները: Շամպայնի մեկ սովորական գավաթը 80 կալորիա է պարունակում, ի տարբերություն գինու, որի նույն չափաքանակը 120 կալորիա է պարունակում:
3 Պղպջակները

Պղպջակներով խմիչքները, ինչպես օրինակ շամպայնը, հայտնի են նրանով, որ ստիպում են ավելի դանդաղ խմել և ավելի արագ հագենալ: Սա կօգնի քեզ չափի մեջ օգտագործել ալկոհոլը, ինչի արդյունքում դու քեզ ավելի լավ կզգաս հաջորդ օրը ու խումհարի մեջ չես հայտնվի:
4 Սրտի առողջության համար

Քչերին է հայտնի, որ շամպայնը նույնքան առողջարար է սրտի համար, որքան որ կարմիր գինին: Պատճառն այն է, որ այն ստանում են ինչպես կարմիր, այնպես էլ սպիտակ խաղողից` այդ իսկ պատճառով պարունակում է ռեսվերատրոլ, որը կարևոր հակաօքսիդանտ է, ինչը կանխում է արյունատար անոթների հիվանդություններից, կրճատում վատ խոլեստերինը ու լավացնում արյան շրջանառությունը:
Շամպայնը նաև պոլիֆենոլ հակաօքսիդանտ է պարունակում, ինչն առողջարար է սրտի համար` արյունը մաքրելով ազոտական թթվից, որը կարող է արյան ճնշման նվազեցման պատճառ դառնալ: Սա կօգնի նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ու կաթված ստանալու հավանականությունը:
5 Կարճատև հիշողության համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ շամպայնի մեջ առկա որոշ տեսակի սպիտակուցներ առողջարար են կարճատև հիշողության համար: Ենթադրվում է, որ շամպայնի կանոնավոր ու չափավոր օգտագործումը 200 տոկոսով կբարձրացնի հիշողության համար օգտակար սպիտակուցների քանակը գլխուղեղում: Ինչն իր հերթին օգտակար ազդեցություն կունենա նաև իմացական այլ ֆունկցիաների համար:



loading...