Իսպանիայում մանկական ֆուտբոլային հանդիպումը ընդհատել են ծնողների ծեծկռտուքի պատճառով


Իսպանիայում մանկական ֆուտբոլային հանդիպումը ընդհատել են ծնողների ծեծկռտուքի պատճառով
Մարտ 20 21:15 2017

Իսպանական Մայորկա կղզում «Կոլերենսե» և «Ալարո» մանկական ֆուտբոլային ակումբների միջև հանդիպման ժամանակ ծնողները ծեծկռտուք են սարքել դաշտում, հայտնում է Diaro de Mallorca-ն:

Պարբերականի տեղեկատվությամբ` միջադեպի պատճառ է դարձել կոնֆլիկտը երկու խաղացողների միջև: Դրանից հետո երիտասարդ մարզիկների ծնողները սկսել են իրար ծեծել, որին միացել են ևս մի քանի մարդ: Արդյունքում՝ կռիվը շարունակվել է արդեն ֆուտբոլի դաշտում: Կռվողներին բաժանել են կանայք: Խաղը դադարեցրել են, մի քանի մարդ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են: