Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել ինքնաթիռ` 44 ուղևորներով


Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել ինքնաթիռ` 44 ուղևորներով
Մարտ 20 20:41 2017

Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, որտեղ գտնվել է 44 մարդ, որոնք բոլորը ենթադրաբար զոհվել են, հայտնում է Airlive-ը:

Reuters գործակալությունը` վկայակոչելով ականատեսների, հայտնում է ինքնաթիռի վթարի և որոշ տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Բահր ալ Գազալ շրջանի վարչական կենտրոն Վաու քաղաքի օդանավակայանում: