5 միջոց՝ 1 շաբաթում մինչև 3 կգ նիհարելու համար


5 միջոց՝ 1 շաբաթում մինչև 3 կգ նիհարելու համար
Մարտ 20 23:16 2017

Ավելորդ կիլոգրամից ազատվելու համար պարտադիր չէ հետևել խիստ դիետաների, իհարկե եթե գիրության խնդիր չունեք։ Եթե կարծում եք, որ Ձեր քաշից ավել եք մի քանի կիլոգրամով և ցանկանում եք նիհարել, ապա Ձեզ կարող է օգնել այս 5 միջոցներից որևէ մեկը։

1․Ամեն ուտելուց առաջ խմեք 2 բաժակ ջուր
Ամեն ուտելուց 15 րոպե առաջ 2 բաժակ ջուր խմելը կարագացնի նյութափոխանակությունը և սննդի մարսումը կկատարվի շատ արագ ու չի վերածվի ճարպի։

2․Տաք ջուր՝ նախաճաշից առաջ
Մշտապես կարող եք փորձել առավոտյան դետոքս ռեժիմը։ Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք 1 բաժակ տաք ջուր՝ մի փոքր մեղրով և կիտրանի հյութով։

3․ Կտավատի յուղով կեֆիր՝ նախաճաշին
Այս նախաճաշը կօգնի մաքրել աղիքները և վերականգնել աղիքային միկրոֆլորան։

4․Սնունդը լավ ծամել
Սա մեծ գաղտնիք չէ, սակայն հաճախ սոված ժամանակ մոռանում ենք այս մասին։ Սնունդը ճարպի չի վերածվում, եթե այն ծամում ենք 20-ից 30 անգամ։

5․Դարչին և մեղր՝ ընդդեմ ճարպի
Ճարպից արդյունավետորեն ազատվելու համար պատրաստեք դարչինով և մեղրով ըմպելիք։ 200մլ եռացած ջրին ավելացրեք կես թեյի գդալ դարչին և 1 թեյի գդալ մեղր։ Այս ըմպելիքի կեսը խմել երեկոյան՝ քնելուց առաջ, մյուս մասը՝ առավոտյան դատարկ ստամոքսին։



loading...