Տղամարդկանց 4 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին


Տղամարդկանց 4 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
Մարտ 20 23:00 2017

Կարծում եք միայն կանա՞յք ունեն գաղտնիքներ, որոնք օգնում են նրանց գրավել տղամարդկանց սրտերը: Ամենևին:
Ամերիկացի հոգեբան Զոուի Շտրիմպելը պնդում է, որ տղամարդիկ նույնպես խորամանկ են հարաբերությունների մեջ և, նույնիսկ, ավելի «դավադիր», քան կանայք, սակայն կարողացել են մարդկությանը համոզել հակառակը:
Շտրիմպելը կազմել է այս ցուցակը և ներկայացրել իր նոր՝ «Եվ ինչի՞ մասին է նա մտածում. բոլոր գլխավոր հարցերը տղամարդկանց մասին» բեսթսելերում:
Փաստ 1. Տղամարդիկ ուսումնասիրում են կանանց և օգտագործում գիտելիքները նրանց դեմ
Ըստ վիճակագրության` «Ինչպե՞ս գտնել սերը» կամ «Ինչպե՞ս գերել յուրաքանչյուրին 10 օրվա ընթացքում» կարգի գրքերը սովորաբար կարդում են կանայք: Այս գրքերի 70% կարդացողները անինքնավստահ կամ հուսահատ տիկնայք են, իսկ մնացած 30%-ը՝ տղամարդիկ, ովքեր «որսում» են կանանց, պնդում է Շտրիմպելը: Վերջինս գնում է, որ այս կերպ նրանք հեշտությամբ կռահում են ձեր սպասելիքները և մանիպուլյացիայի են ենթարկում ձեզ: Իմանալով կանանց թույլ կողմերը տղամարդիկ օգտագործում են դրանք, որպեսզի ստանան այն, ինչ ցանկանում են և հետո՝ անհետանում:
Հոգեբանը եզրափակում է, որ, եթե տղամարդը ձեզ անընդհատ անակնկալներ է մատուցում, ուշադրությամբ է շրջապատում և զգացմունքայնություն է ցուցաբերում ծանոթության առաջին իսկ օրերից, դա առիթ չէ նրանից հերթական զանգն ակնկալելու:
Փաստ 2. Տղամարդիկ էլ են կանանց պես «հիստերիկներ»
Մանրուքների համար տագնապների ենթարկվելը բնորոշ չէ միայն կանանց․ տղամարդիկ նույնպես այդպիսի հատկություն ունեն: Եվ, եթե նա սևեռվել է որևէ մանրուքի վրա, դա կարող է իրական հիստերիայի պատճառ դառնալ:
Տարբերությունը պարզապես այն է, որ տղամարդն ավելի շուտ կթաքցնի իր անհանգստությունը, քան կխոստովանի «թույլ սեռին»: Այս թաքնված զգացմունքներն արտահայտվում են բավականին տարօրինակ պահվածքով: Օրինակ, ուղիղ ասելու փախարեն, որ «Ինձ նյարդայնացնում է, որ դու այդքան երկար ես խոսում հեռախոսով», նա սկսում է կամաց-կամաց վրեժ լուծել, ուշադրություն չդարձնել ձեր վրա, չպատասխանել հեռախոսազանգերին և այլն: Եվ դուք երբեք չեք կռահի, թե իրականում ինչից է նա նեղացել: Ավելի լավ է, հստակ հարցնել կամ դիմանալ, մինչև հիստերիան ինքն իրեն կանցնի, այլապես իրավիճակը կարող է հասնել աբսուրդի և ավարտվի բաժանումով:

Փաստ 3. Ոչ մի տղամարդ իրականում չի ցանկանում «ազատ հարաբերություններ»
Եթե նույնիսկ տղամարդն անընդհատ խոսում է ազատ հարաբերությունների առավելությունների մասին և դեմ չէ, որ դուք կողքից ունենաք որևէ մեկին, հավատացեք նա ի նկատի ունի միմիայն իրեն:
Սեփականատիրության զգացմունքը նրանց մոտ գերակշռում է, և այն միտքը, որ դուք կարող եք ուրիշի հետ հանդիպել, վիրավորում է նրանց ինքնասիրությունը:
Փաստ 4. Տղամարդկանց համար սեքսը հարաբերությունների առիթ չէ
Եթե տղամարդը ձեզ բացեիբաց առաջարկում է ինտիմ հարաբերություններ ունենալ, վստահ եղեք, որ ձեր հարաբերությունները լուրջ շարունակություն չեն ունենա: Հոգեբանի պնդմամբ, տղամարդիկ կանանց տալիս են որոշակի դեր՝ սիրուհի, ընկեր, ընկերուհի մեկ գիշերվա համար, և անցնել մեկ կարգավիճակից մյուսը գրեթե անհնարին է: Երբ տղան առաջարկում է քնել միասին, դա նշանակում է, որ նա պարզապես ցանկանում է հարաբերություն ունենալ ձեզ հետ, ոչ ավելին։ Եթե ցանկանում է երկար, լուրջ հարաբերություններ, նա ամեն ինչ անում է՝ ըստ հասարակությունում գործող կանոների:
Ընդհանրապես համաձայնել ամեն ինչին, լավագույն ռազմավարությունը չէ տղամարդու սիրտը գերելու համար: Ձեր «զոհաբերությունները» կդիտվեն որպես սովորական բան, իսկ հեռախոսահամարը կմոռացվի հաջորդ իսկ օրը: