Հավի մսով աղցան.բաղադրատոմս


Հավի մսով աղցան.բաղադրատոմս
Մարտ 20 21:21 2017

2 հավի բուդը ոսկրահան անել, միսը բաժանել մանր կտորների, տապակել ձեթով:

1 բաժակ խաշած ձավարին ավելացնել մանր կտրտած 2 կանաչ և 2 կարմիր բիբար, մանր կտրտած 1 պոմիդոր, տապակած հավի միսը, 6 ճաշի գդալ ձեթ, 1 կիտրոնի հյութը, կես թեյի գդալ մանանեխ, աղ, սև բիբար, խառնել:

Լցնել սալաթամանը, զարդարել:
Բարի ախորժակ