ԱՄՆ-ում մահացել է միլիարդատեր Դևիդ Ռոքֆելլերը


ԱՄՆ-ում մահացել է միլիարդատեր Դևիդ Ռոքֆելլերը
Մարտ 20 20:31 2017

Ամերիկյան լեգենդար ընտանիքի ներկայացուցիչ, ձեռնարկատեր Դևիդ Ռոքֆելլերը մահացել է 101 տարեկան հասակում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միլիարդատիրոջ մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Ռոքֆելլերը կյանքից հեռացել է խաղաղ մահով` քնած ժամանակ: Դա տեղի է ունեցել երկուշաբթի Նյու Յորքի Պոկանտիկո Հիլզ քաղաքի իր տանը:

Դևիդ Ռոքֆելլերը Standard Oil ընկերության հիմնադիր և մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռն է: