Forbes-ը հրապարակել է աշխարհի միլիարդատերների ամենամյա վարկանիշային աղյուսակը


Forbes-ը հրապարակել է աշխարհի միլիարդատերների ամենամյա վարկանիշային աղյուսակը
Մարտ 20 20:19 2017

Forbes ամերիկյան պարբերականը մարտի 20-ին հրապարակել է աշխարհի միլիարդատերների ամենամյա վարկանիշային աղյուսակը: 2016-ին միլիարդատերների թիվն առաջին անգամ գերազանցել է երկու հազարը:

Ինչպես գրում է պարբերականը, 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող անձանց թիվը 1810-ից դարձել է 2043: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է 18 տոկոսով՝ մինչև 7.67 տրիլիոն դոլար:

Չորրորդ տարին անըդնմեջ աղյուսակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը 75 միլիարդ դոլարից դարձել է 86 միլիարդ: Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը իր կարողությունը շատացրել է 14.8 միլիարդ դոլարով և հայտնվել երկրորդ տեղում: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 72.8 միլիարդ դոլարի կարողությամբ, գտնվում է երրորդ հորիզոնականում: Իսկ Facebook սոցցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգերորդն է: