Հենրիխ Մխիթարյանը վաղը կժամանի Երևան


Հենրիխ Մխիթարյանը վաղը կժամանի Երևան
Մարտ 20 17:59 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում այսօրվանից կսկսի նախապատրաստվել մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի ընտրանու հետ հանդիպմանը:

Այսօր երեկոյան հավաքականին կմիանան հարձակվողներ Ռուսլան Կորյանը («ԲԿՄԱ-Խաբարովսկ» Ռուսաստան) և Արթուր Սարիկսովը («Ենիսեյ» Ռուսաստան), իսկ վաղը Երևան կժամանեն Տարոն Ոսկանյանը («Կարմիոտիսա» Կիպրոս), Գևորգ Ղազարյանը՝ ( «Մարիտիմու» Պորտուգալիա), Արտյոմ Սիմոնյանը («Լե Մոն» Շվեյցարիա) և հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիա):