Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում է՝ զբաղեցնելով 121-րդ տեղը


Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում է՝ զբաղեցնելով 121-րդ տեղը
Մարտ 20 14:23 2017

CNN-ի հաղորդմամբ՝ Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում 121-րդ տեղն է զբաղեցրել:

Առաջին հորիզոնականում Նորվեգիան է, Դանիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում:

Տասնյակում են նաև Իսնդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, իսկ 9-րդ տեղը կիսել են Ավստրալիան և Շվեդիան:

ԱՄՆ-ն զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Գերմանիան 16-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան՝ 19-րդ, Ճապոնիան՝ 51-րդ, Չինաստանը՝ 79-րդ: Թուրքիան զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը, Իրանը՝ 108-րդ:

Վերջին` 155-րդ հորիզոնականում է Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը: 

Նշենք, որ մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը: